09.10.2013|
23:41
Անցյալները այս տարածքների մեջ մի երգչուհու տեսահոլովակ էր տեղադրել բարեկամներիցս մեկը, որ բնականաբար լսեցի: Լսեցի, որովհետեւ տեսահոլովակի տակ մի քանի հիացական գրառում էլ նկատեցի: Լսեցի ու բոլորովին չհասկացա, թե այդ ինչու էին հավանել ու նաեւ որոշել իրենց հիացմունքը բաժանել մեզ հետ, բայց վնաս չունի՝ ճաշակը ընկեր չունի: Եւ այն ինչ պատահեց հետո, իմ եւ միայն իմ մեղքն է, որովհետեւ բարեկամս միայն երգն էր տեղադրել, իսկ ես կեսգիշեից հետո որոշեցի նաեւ այս երգչուհու հետ հարցազրույցները թերթել: